ՄԻԱԿՆ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՆՔ
ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
ՄԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ

Միայն մենք ունենք կառավարման SMART 5P ծրագիրը
Կառավարման և զարգացման SMART 5P ծրագիրը ենթադրում է զարգացում 10 ուղղությամբ՝ անձնակազմ, վերլուծություններ, ֆինանսներ, մարքեթինգ և վաճառք, պրոդուկտ և այլն:

Մենք խորհրդատու չենք
Խորհուրդներ չենք տալիս, այլ իրականացնում ենք ամբողջ գործը Ձեր աշխատակիցների պես և Ձեր աշխատակիցների հետ միասին:

Մենք ձախողում երբևէ չենք ունեցել
Պատճառն այն է, որ նախօրոք անվճար ուսումնասիրում ենք բիզնեսը և մեր ուժերից վեր պատվեր չենք վերցնում:

Մենք տալիս ենք 100%-անոց երաշխիք
Ձախողման դեպքում պատրաստ ենք վերադարձնել ամբողջ գումարը:

Մենք արագ ենք
Համոզված ենք, որ բիզնեսում ժամանակն ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, ուստի աշխատում ենք շատ արագ:

Մենք փորձառու ենք
Աշխատում ենք Հայաստանի և արտերկրի խոշորագույն ընկերությունների հետ՝ սննդի ոլորտից մինչև ավտոարտադրող:

Մենք սիրում ենք մեր գործը

Մենք իրականացնում ենք

  • ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • ԶԱՐԳԱՑՄԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ
    ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ

    Ե՛վ տնտեսությունում, և՛ բիզնեսում ճգնաժամն անխուսափելի է: Անհրաժեշտ է պարզապես պատրաստ լինել դրան և զարգացնել բիզնեսը հենց ճգնաժամի ընթացքում: Ճգնաժամն ունի նաև իր դրական կողմերը. մենք գիտենք, թե որոնք են դրանք և գիտենք ինչպես օգտվել դրանցից: Ճգնաժամին հաղթելը մեր գործն է:
    Մեր հաճախորդները մեզ հետ համագործակցության ընթացքում ունենում են.

 

  •  արտադրական, լոգիստիկ, գործառնական ծախսերի նվազեցում և օպտիմալացում
  •  գնումներում գների իջեցում և վճարումների երկարաձգում
  •  հաճախորդների դեբիտորական պարտքերի հավաքագրում և նվազեցում
  •  վերավարկավորում ավելի լավ պայմաններով և վարկային բեռի նվազեցում
  •  մոտիվացված աշխատակիցներ
  •  բիզնես գործընթացների վերակառուցում, վերաձևավորում
  •  ապրանքի կամ ծառայության առավելապես ցածր ինքնարժեք և մեծ շահույթ
  •  այս ամենի արդյունքում կայուն զարգացող բիզնես

    Ճգնաժամը շանս է, օգտվե՛ք դրանից մեր օգնությամբ:

    Ժամացույցն արտաքինից ունի մի քանի սլաք ու թվեր, իսկ ներսում ատամնանիվների և դետալների մի ամբողջ համակարգ է գործում: Եվ եթե որևէ ատամնանիվ թերի աշխատի, ապա ժամացույցը պարզապես կամ կանգ կառնի, կամ սխալ ժամ ցույց կտա:
    Բիզնեսը ժամացույց է, իսկ մարքեթինգն՝ այդ ժամացույցի ներկայանալի տեսքը: Մարքեթինգն անզոր է, եթե վաճառքի ու սպասարկման, լոգիստիկայի և պահեստի, կադրերի, ֆինանսների և այլ «ատամնանիվների» համալիրը թերի է գործում: Մենք սկզբից կառուցում ենք ժամացույցի ճիշտ մեխանիզմը, որից հետո անցնում արդարացված մարքեթինգային ներդրումներին: Մենք մարքեթոլոգ չենք, խորհրդատու չենք, մենք բիզնեսի ինժեներներ ենք. ստեղծում և կառավարում ենք բիզնեսի զարգացման ճիշտ համակարգեր: Մենք գիտենք բիզնեսը պտտող մեխանիզմները և շարժիչները, որոնք ապահովում են շրջանառության աճ և մեծ շահույթ:

    Մեզ հետ համագործակցության ընթացքում կունենաք.

 

  •  կազմակերպության բաժինների համակարգված աշխատանք
  •  վաճառքի և սպասարկման արդյունավետ մոդելներ
  •  հաճախորդների մեծ բազա և ճիշտ աշխատանք նրանց հետ
  •  գնային և ապրանքային շահութաբեր քաղաքականություն
  •  մարքեթինգային ժամանակակից և գերարդյունավետ գործիքներ
  •  աշխատավարձի և մոտիվացիոն արդի մեխանիզմներ
  •  պարբերաբար վերապատրաստվող և որակավորված աշխատուժ
  •  այս ամենի արդյունքում շրջանառության աճ և շահույթի մեծացում
    Մեր թրեյնինգներն առանձնահատուկ են նրանով, որ պատրաստվում և անցկացվում են «Այվազյան» մեթոդով, որի մշակման վրա ծախսվել է մոտ 5 տարի: Պրակտիկ են, տեղական շուկային համահունչ և գերարդյունավետ: Թրեյնինգից առաջ ուսումնասիրվում է կազմակերպությունը, և բիզնես կուրսը պատրաստվում է հատուկ տվյալ թիմի համար: Ամբողջ կուրսը տևում է մոտ 2 ամիս:

Բիզնես կուրսերը 5-ն են.

  •  Արդյունավետ վաճառքի կազմակերպում
  •  Սպասարկման ինովացիոն հմտություններ
  •  Գործարար բանակցություններ
  •  Անձնակազմի կառավարում և մոտիվացիա
  •  Կատեգորիայի մենեջմենթ (բրենդ մենեջմենթ)
Մեզ արդեն վստահել են
Շնորհակալություն, գրանցումը կատարված է: Մենք շուտով կպատասխանենք Ձեզ
Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք: