Ե՛վ կյանքում, և՛ բիզնեսում հաջողության հասնելու համար
մենք անընդհատ փնտրում ենք «ինչպես»-ի պատասխանը,
ու հենց դա է մեզ բերում հաջողության:
«Ինչպես»-ի պատասխանը գտե՛ք «ինչու»-ի մեջ…
ՄԻԱԿՆ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՆՔ
ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
ՄԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ

Մեր հաճախորդների 78%-ը դիմել են մեզ հին հաճախորդների խորհրդով

Մենք կառավարում ենք զարգացումը

Վիդեո թրեյնինգներ

Շնորհակալագրեր

Ցանկանում եմ հայտնել իմ գոհունակությունը «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության հետ համագործակցությունից: Վերջինս մեզ թույլ տվեց հասկանալ, որ «Այվազյան ընդ Փարթնըրսն» իր գործունեության հիմքում դնում է պրակտիկ և կիրառական գիտելիք, ինչը հասանելի և օգտակար կլինի յուրաքանչյուրին:
     Ինքս հանձնելով հավաստագրերն ու զրուցելով մասնակիցների հետ՝ շատ տպավորված էի այն էներգիայի և էնտուզիազմի առկայությամբ, ինչը փոխանցվում էր ողջ լսարանին: Հատուկ շնորհակալություն նաև Վահե Այվազյանին նման թիմ ստեղծելու և նմանօրինակ լուրջ ու գրագետ աշխատանք իրականացնելու համար:
    Վստահությամբ ուզում եմ խորհուրդ տալ «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության իրականացրած որակյալ դասընթացները՝ երաշխավորելով տեսանելի արդյունք:
Սույնով հավաստում եմ, որ մեր կազմակերպությունը համագործակցել է «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության հետ բիզնես թրեյնինգների շրջանակում:
     «Այվազյան ընդ Փարթնըրսի» մասնագետների հետ աշխատանքի ընթացքում տպավորվեցինք նրանց մասնագիտական բարձր մակարդակով և տեղական շուկայի վերաբերյալ խորն ու լայնածավալ տեղեկությունների տիրապետմամբ:
     Ընկերությունը մատուցում է որակյալ ծառայություններ, որոնք համապատասխանում են շուկայի շարունակ փոփոխվող պահանջներին՝ այդպիսով կառուցելով վստահելի և ապահով համագործակցություն:
     Մենք առանց որևէ վարանման շարունակելու ենք համագործակցել «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության հետ և օգտվել նրանց կորպորատիվ թրեյնինգների և բիզնեսի կառավարման, զարգացման ծառայություններից:
Ինձ հաճելի է արտահայտել գոհունակությունս «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության կողմից մատուցված մեր բիզնեսի կառավարման ու զարգացման ծառայությունների վերաբերյալ:
    Ընկերության կողմից ներդրված մերչենդայզինգի ստանդարտների, մարքեթինգային քայլերի, խթանավաճառքի տարբեր մոդելների և գործառնական մեխանիզմների շնորհիվ մենք արձանագրեցինք վաճառքի ծավալների շոշափելի աճ և անձնակազմի մոտիվացիայի բարձրացում:
    Անկասկած, այս ընկերությունն իր գործընկերների համար ստեղծում է իրական արժեք, և ես առանց վարանման խորհուրդ եմ տալիս համագործակցել «Այվազյան ընդ Փարթնըրսի» հետ:
    Ուրախ եմ նաև, որ «Այվազյան ընդ Փարթնըրսի» հետ համագործակցելով՝ ձեռք բերեցի Վահե Այվազյանի պես ընկեր, և մեր ընկերությունը շարունակվում է մինչ օրս:
Տպավորված եմ «Այվազյան ընդ Փարթնըրսի» աշխատաոճով, որը դրական արձագանք ստացավ նաև մեր աշխատակիցների կողմից: Վաճառքի կուրսը մատուցվեց բարձր մակարդակով՝ կիրառելով մեթոդներ և գործիքներ, որոնք տվեցին ժամանակակից գործնական գիտելիքներ և հմտություններ: Հատկանշական է այն փաստը, որ մինչև վաճառքի թրեյնինգները մատուցելը, «Այվազյան ընդ Փարթնըրսի» աշխատակիցներն ուսումնասիրեցին մեր ընկերության առանձնահատկությունները և կազմեցին թրեյնինգ հատուկ մեր թիմի համար: «Այվազյան ընդ Փարթնըրսի» մասնագիտական մեթոդներն ու սկզբունքները նոր ուղի բացեցին բիզնես գործընթացներում մեր նոր քայլերի և լուծումների համար:
    Քանի որ մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը «Այվազյան ընդ Փարթնըրսի» հետ, ես առանց վարանման խորհուրդ կտամ օգտվել նրա բիզնես թրեյնինգների, վաճառքի զարգացման ու բիզնեսի կառավարման ծառայություններից:

Մամուլ

Մեզ արդեն վստահել են
Շնորհակալություն, գրանցումը կատարված է: Մենք շուտով կպատասխանենք Ձեզ
Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք: